Մի օր Լճաշենում

0

Posted by tigrannazaryan | Posted in Без рубрики | Posted on 03.10.2021

Բարև ձեզ, իմ անունը Տիգրան է։

Ես իմ դասարանցիների հետ ճամփորդել եմ դեպի Լճաշենի կիկլոպյան ամրոց։ Ավտոբուսի մեջ ես ու իմ ընկերը հետաքրքիր կինո էինք նայում, և ինձ դուր եկավ ավտոբուսի մեջ մեր անցկացրած ժամանակը։

Կեսօրին տեղ հասանք ու գնացինք սար բարձրանալու, բայց այնտեղ ինձ դուր չեկավ, որ իմ դասատուն ինձ չթողեց ավելի շատ վերև բարձրանալ։ Հետո գնացինք քարերի վրա մագլցելու։

Նաև լավ էր այն, որ Սևանում մենք սկսեցինք ափի ավազով Մասիսն ու Սիսը սարքել։ Եվ մի աղջիկ ընկավ ջուրը ու թաց ելավ։ Այ դրանով էլ մեր ճամփորդությունը վերջացավ։

 

Write a comment

Զանցել գործիքագոտուն