Ծանոթացա Եզոպոսի հետ

0

Posted by tigrannazaryan | Posted in Без рубрики | Posted on 24.07.2021

Բարև, իմ լավ դասընկերներ:

Ես ամառային արձակուրդի ընթացքում կարդացի Եզոպոսի առակները: Ո՞վ է նա: Նա հին Հունաստանում ապրած առակագիր և առակախոս է:

Գիտե՞ք այդ գրքի մեջ շատ բաներ կային ծիծաղելի և հետաքրքիր: Ինչպես միշտ, առակների հերոսներից ինձ ամենաշատը դուր եկավ արծիվը:

Իմ սիրելու պատճառն այն է, որ այդ թռչունը բարի է և արդար: Ու ամենակարևորը`  թռչուների արքան: Հիմա  Եզոպոսի առակների գրքից մի քանի հատված կկիսվեմ ձեզ հետ:
Դրանք շատ եմ հավանել:

Գայլերն ու ոչխարները

Առակը հուշում է, որ օգտակար մարդկանց պետք է թանկ և չպետք է հանձնել թշնամուն:

   Կրիան ու նապաստակը   

Առակը ցույց է տալիս, որ երբ բնական ընդունակությունները ճիշտ ժամանակին չեն օգտագործվում, այդ դեպքում հաղթում է աշխատասիրությունը:

    Նավարկողները

Առակն ուսուցանում է, որ բախտը փոփոխական է, և մարդիկ

լավ  կանեն, եթե ուրախության մեջ էլ զգոնությունը չկորցնեն:

Վերջ, իմ լավ դասընկերներ և ուսուցիչներ, ցտեսություն ձեզ 🙂

Զանցել գործիքագոտուն